Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետը և նրա որդին
Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը և նրա որդին: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։
Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին»,- հաստատեցին կոմիտեից։
