ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աջակցելու համար Կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ Կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:«Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, տարբեր ծրագրերի շրջանակներում»,- նշված է գրառման մեջ:
