Ավարտվել են Այգեշատ բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները
Ավարտվել են Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։Կամուրջն անցնում է Քասախ գետի վրայով։ Մինչ հիմնանորոգումը գտնվում էր վթարային վիճակում։
Այս նախագծի իրականացումը միտված է բարելավելու տեղական ենթակառուցվածքները։
