Հատուկ ջոկատայինները գործողություններ են կատարում Գյումրիի համայնքապետարանում
Դիմակավորված հատուկ ջոկատայիները Գյումրիի քաղաքապետարանում են, աշխատակիցները դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են ընթանում գործողությունները:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ քննչական գործողություններ են կատարվում Գյումրու քաղաքապետարանում:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Ներքին գործերի նախարարությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ առաջիկայում հանդես կգան մանրամասն հաղորդագրությամբ:
