30 տարեկանում մահացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի ղեկավարը

Կյանքից անժամանակ հեռացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մակիչի Ավետյանը:

Այս մասին տեղեկացրել է համայնքապետարանը:

Արմեն Ավետյանը 2022-ից էր նշանակվել Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար:

Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա:

Ավետյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, հուղարկավորությունը` հոկտեմբերի 22-ին։

You may also like...