ԵՄ-ն բարձր է գնահատում Ադրբեջանի քայլը՝ վերացնելու Հայաստանի համար տարանցիկ սահմանափակումները. Գրոնո

Եվրամիությունը վճռական աջակցություն է հայտնել Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի վերջին զարգացումներին՝ ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

«Շատ եմ ոգևորված Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերից, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին հայտարարությամբ»,- գրել է Գրոնոն X-ի իր էջում։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն խոսել է նաև տարածաշրջանային հաղորդակցության վերականգնման ծրագրերի մասին:

«Մենք ողջունում ենք նաև Հայաստան-Թուրքիա հերթական հանդիպումը նախապատրաստելու մասին հայտարարությունը, որը նվիրված է լինելու Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնմանն ու վերագործարկմանը»,- հավելել է նա:

You may also like...