Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Արևմտյան ափին անօրինական բնակավայրերի անեքսիայի մասին օրինագծին

Հորդանան գետի արևմտյան ափին՝ պաղեստինյան օկուպացված տարածքներում, կառուցված անօրինական հրեական բնակավայրերի անեքսիա նախատեսող օրինագիծը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել Իսրայելի Քնեսեթում (խորհրդարան) կայացած նախնական քվեարկության ժամանակ:

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 49 պատգամավոր, 25-ը կողմ են քվեարկել, 24-ը՝ դեմ:

«Նոամ» կուսակցության պատգամավոր Ավի Մաոզի ներկայացրած օրինագիծը կոչ է անում Քնեսեթին քննարկել գրավյալ պաղեստինյան տարածքների անեքսիայի հարցը, որտեղ գտնվում են անօրինական հրեական բնակավայրերը:

Փաստաթուղթը խորհրդանշական բնույթ ունի։

Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, խորհրդարանում այն պետք է անցնի ևս երեք ընթերցում։

You may also like...