Վարչապետը Հանրային Խորհրդի անդամների հետ այցելել է Կիրանց. (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:




Վարչապետը և Հանրային խորհրդի անդամները նախ եղել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները:


Հաջորդ կանգառը եղել է Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում:
Շրջայցի ընթացքում ՀԽ անդամները ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին:



Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:



Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025թ. դեկտեմբերին:
