Երևանում կանցկացվի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը

Հոկտեմբերի 28-30-ը ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան Արևելյան
գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար  նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության ու  Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ  համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը կկայանան հոկտեմբերի
28-ին՝ ժամը 10:00-ին:

Նույն օրը՝ ժամը 14:00-ին, նիստեր կգումարեն Սոցիալական, զբաղվածության,  կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության և Էներգետիկ  անվտանգության հարցերի հանձնաժողովները:  Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը:

You may also like...