Ովքեր հետևում են կանոնագրքին, նրանք են մեր հոգևոր հայրերը. Պապոյան

Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված Հովհաննավանքի հոգևոր հովիվի Տեր Արամի կողմից մատուցված պատարագին մասնակցում է նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Լրագրողների  հարցին, թե մասնակցում է կարգալուծ արված քահանայի պատարագին, Պապոյանը նշել է.

«Իսկ ո՞վ է ասել, որ կարգալույծ է եղել։ Հայ Առաքելական եկեղեցու կանոնագրքով նախատեսված բազմաթիվ կանոններ խախտած և սրբապղծություն իրականացրած մարդկանց որոշումներն ինձ համար որևէ արժեք չունեն։

Ովքեր հետևում են կանոնագրքին, նրանք են մեր հոգևոր հայրերը»:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հովհաննավանքի եկեղեցի, մեկնարկել է Սուրբ պատարագը:

You may also like...