Չնայած բազմաթիվ շահարկումներին՝ փայլուն հարաբերություններ ունենք Իրանի հետ. ԱԳ նախարար
Չնայած բազմաթիվ շահարկումներին, կանխավարկածներին՝ մենք ունենք փայլուն հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք:
Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այն մանիպուլյացիաները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դժգոհ է կամ հիմա որևէ կերպ արտահայտելու է իր բուռն դժգոհությունը ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, էլի տեսանք, որ չի համապատասխանում իրականությանը:
Ավելին ասեմ, մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են և արտացոլվելու են համապատասխան փաստաթղթով»,- ասաց նախարարը:
