Հռոմի պապը հանդես է եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պաշտպանել և հարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը.

«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ իմ մտահոգությունը չի մարել: Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, ես կցանկանայի հատուկ կոչ անել այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար»,- ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։

«Հուսով եմ, որ դրանք կհարգվեն և կպաշտպանվեն որպես տեղական մշակույթի մի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում միասին ապրել՝ չնայած տարաձայնություններին»,- նշել է պոնտիֆիկոսը:

You may also like...