Ժողովրդավարությունը ՀՀ կառավարության համար ոչ թե ընտրություն է, այլ ռազմավարություն. վարչապետը՝ Օլոնգրենին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ:

60209_b.jpg (542 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

60207_b.jpg (631 KB)60206_b.jpg (808 KB)

Վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը ՀՀ կառավարության համար ոչ թե ընտրություն է, այլ ռազմավարություն:

60205_b.jpg (733 KB)60204_b.jpg (654 KB)

Կայսա Օլոնգրենը իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բարեփոխումների ուղղությամբ՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը։

You may also like...