Իրանը Հայաստանում նոր դեսպան ունի
Իրանը Հայաստանում նոր դեսպան ունի: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այդ պաշտոնում նշանակել է Խալիլ Շիրղոլամին։
Խալիլ Շիրղոլամին ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալն է։
Հայաստանում Իրանի նախորդ դեսպան Մեհդի Սոբհանին ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը երկրում։
