Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Հաջորդիվ քննարկվել են տարածաշրջանային նշանակության հարցրեր: Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել TRIPP նախագծի և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը:
