Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկել է 131 կգ, 136 կգ, 143 կգ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Այս վարժությունում Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր:

Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

You may also like...