Մինչև 6 տարեկան 3-րդ և հաջորդ երեխաների համար 50 հազար դրամ աջակցությունը կդառնա մշտական նպաստ
«Մինչև 6 տարեկան 3-րդ և հաջորդ երեխաների համար 50 հազար դրամ աջակցությունը կդառնա օրենքով ամրագրված մշտական նպաստ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ հավելելով, որ նաև կհամահավասարեցվի բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը՝ սահմանվելով 500 հազար դրամ:
«ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, սա ևս մեկ առիթ է դիմելու Ձեզ, որ դիմեք ու դառնաք ՀՀ քաղաքացի։ Կառավարությունը բազմաթիվ ծրագրեր ունի, որոնց շահառուն կարող եք դառնալ դուք և ձեր երեխաները»,- գրել է նա:
