Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնություններում իրենց մրցելույթներն ավարտած ծանրորդները վերադարձել են Հայաստան
Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում մրցելույթներն ավարտած ծանորրդները վերադարձել են Հայաստան:
Երկամարտի 214 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:

Երկամարտի 321 կգ արդյունքով` Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

Սեյրան Խունադյանը` պոկում վարժության արծաթե մեդալակիր:

Երկամարտի 327 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է:

Նոյեմբերի 1-ին Հայաստանը Եվրոպայի երիտասարդների և Մ 23 տարեկանների առաջնություններում ունի մեկ մասնակից: Երևանի ժամանակով 16:00-ին երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի 69 կգ Մերի Միսակյանը:
