ՀՀ ռազմական ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում հանդիպումներ, քննարկումներ է ունեցել (լուսանկարներ)

Հոկտեմբերի 28-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։

500.jpg (111 KB)501.jpg (141 KB)

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։

502.jpg (117 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։

503.jpg (135 KB)504.jpg (159 KB)

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը նաև ներկա է եղել Վրաստանի ռազմական ոստիկանության անձնակազմի վարժանքներին, որոնց ընթացքում ցուցադրվել են արագ արձագանքման, շրջափակման և անձի պաշտպանության գործողությունների տարբեր տարրեր։

505.jpg (130 KB)506.jpg (261 KB)

You may also like...