Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային վերջին օր. Հայաստանն ունի 5 մասնակից

Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային վերջին օրը՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանն ունի 5 մասնակից:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա 94 կգ քաշային Մնացական Աբրահամյանը:

Ժամը 14:00-ին մինչև 23 տարեկան աղջիկներից պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշայինները, այստեղ Հայաստանը կներկայացնի Մերի Թումասյանը:

16:00-ին 110 կգ ծանրորդների մրցաշարում մեդալային պայքարի մեջ կմտնեն Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը:

Եվ ժամը 18:30-ին գերծանր քաշային ծանրորդների մրցմանը Հայաստանը կներկայացնի Աշոտ Մովսիսյանը:

499.jpg (332 KB)

You may also like...