Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
Հայաստանի հավաքականը 6-րդ ոսկե մեդալն է նվաճել Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Մրցումային վերջին օրը 110 կգ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 175 կգ ու 182 կգ: Այս ձևում Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 210 կգ, 215 կգ: Այս վարժությունում նա երկրորդն տեղում է:
Երկամարտի 397 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնն է:
