Հայաստանի Քննչական կոմիտեի համար որևէ քաղաքական գործ գոյություն չունի. Արթուր Պողոսյան
«Հայաստանի Քննչական կոմիտեի համար որևէ քաղաքական գործ գոյություն չունի»:
Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։
«Մեր համար որևէ տարբերություն չկա։ Այդ ձեր համար կան քաղաքական դրդապատճառներով գործեր։
Մեր մոտ այդպիսի հասկացություններ չկան», — հավաստիացրել է Պողոսյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։
Նրա խոսքով՝ քննիչներից ձերբակալման պահանջով ստացված հարցումների թիվը զգալիորեն նվազել է։
