Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Այսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը։
Այդ մասին հայտնել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Փոստանջյանը հայտնում է, որ քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նախնական տվյալներով՝ այս պահին նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։

 

You may also like...