Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղը 1 օր ջուր չի ունենա
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ից մինչև նոյեմբերի 9-ի ժամը 12:00-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ջրամատակարարումը:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
