Վարչապետը հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։

567.jpg (168 KB)

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։

568.jpg (258 KB)

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈՒ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։

569.jpg (596 KB)

Երկրի ղեկավարը պատասխանել է ԶՈՒ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։

571.jpg (868 KB)572.jpg (764 KB)

You may also like...