#հատիկառհատիկ. վարչապետը հերթական նորությունն է հայտնել՝ ինչ է վերադարձվել պետությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ շարքի հերթական նորությունն է հայտնել:
«Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Լոռու մարզի Օձուն բնակավայրի 8 հասցեում գտնվող 4 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 20 միլիոն 592 հազար դրամ»,- գրել է վարչապետը:
