ՀՀ-ն 2025-ի երկիր է, որ ի վիճակի է ինքն առերեսվել իր պրոբլեմներին և իր ճակատագրին. Փաշինյան (տեսանյութ)
Պիտի որոշում կայացնենք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր երկրի խորհրդարանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց:
Այդ մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պիտի որոշում կայացնենք՝ հանդուրժո՞ւմ ենք մեր սրբություն սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց:
Իմ պատասխանն է՝ ո՛չ, որովհետև հակառակ դեպքում ինչու է նման հիստերիա, որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել, տեղավորել այն գրպանում, որից մենք դուրս ենք եկել:
ՀՀ-ն 2025-ին լավ երկիր է: ՀՀ-ն 2025-ին երկիր է, որ ի վիճակի է ինքն առերեսվել իր պրոբլեմներին և իր ճակատագրին»,- ասաց նա:
