«Իսկանդեր» հրթիռի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա. Զելենսկի

Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ Ռուսաստանի արձակած «Իսկանդեր» հրթիռի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Հարվածի ժամանակ օգտագործվել են մոտ 430 անօդաչու թռչող սարք և 18 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ և աերոբալիստիկ ​​հրթիռներ։ Զոհվել է 4 մարդ»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ։

Զելենսկու խոսքով՝ ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն զեկուցել է դեպքի վայրում փրկարարական գործողությունների ընթացքի մասին։

You may also like...