ԱՄՆ-ն պլանավորում է «Արևների կարտելը» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն. Ռուբիո

Միացյալ Նահանգները պլանավորում է «Արևների կարտելը», որը, ենթադրաբար, գլխավորում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այդ մասին հայտարարել է X սոցիալական ցանցի իր էջում:

Ըստ Ռուբիոյի՝ «Արևների կարտելը», որը գլխավորում է նրա խոսքով «անօրինական առաջնորդ» Մադուրոն, կոռումպացրել է Վենեսուելայի պետական ​​ինստիտուտները և պատասխանատու է ինչպես մյուս ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված ահաբեկչական բռնությունների, այնպես էլ ԱՄՆ և Եվրոպա թմրանյութերի մաքսանենգության համար:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Վենեսուելա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին: Թրամփը նշել է, որ իր վարչակազմը Կոնգրեսի հաստատման կարիք չունի Վենեսուելայի ներսում հնարավոր ռազմական գործողություններ սկսելու համար։

Վենեսուելայի նախագահ Մադուրոն դիմել է ԱՄՆ քաղաքացիներին՝ կոչ անելով կանխել պատերազմը Կարիբյան ավազանում: Նա հնարավոր զինված հակամարտությունն անվանել է «ողբերգություն» ամբողջ Ամերիկայի համար և կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի գործողություններն ուղղված են «ամբողջ մարդկության» դեմ:

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...