Բնության համաշխարհային հիմնադրամը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ COP17-ի նախագահությունն ապահովելու գործում

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Բնության համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քիրսթեն Շույթի հետ:

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և WWF-ի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը, ընթացիկ բնապահպանական ծրագրերը և առաջիկա COP17 համաժողովի կազմակերպմանն ու բովանդակության ձևավորմանը առնչվող մի շարք նախաձեռնություններ։

582545151_1178864834434884_232558046022348100_n.jpg (221 KB)

Կողմերը մասնավորապես անդրադարձել են «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրին», ինչպես նաև էկոլոգիական միջանցքների ձևավորման ու զարգացման հեռանկարներին։

Տիկին Շույթը ներկայացրել է WWF-ի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանին՝ COP17-ի հաջող նախագահությունն ապահովելու գործում:
Նախարարը բարձր է գնահատել WWF-ի ռազմավարական առաջարկները և ընդգծել, որ Հայաստանը COP17-ը կանցկացնի ներառականության և թափանցիկության սկզբունքներով։

You may also like...