Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն համաձայնագիր կկնքվի. Քուրթուլմուշ
Ստամբուլում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ լիագումար նստաշրջանը:
Վեհաժողովի բացմանը իր ելույթում Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին:
Նրա խոսքով՝ 30 տարի շարունակող անկայունությունից հետո տարածաշրջանը նոր փուլ է թևակոխել. Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են առկա խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ հիմնական առաքելությունը:
Քուրթուլմուշը հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ը ոչինչ չի արել խաղաղության հաստատման համար:
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
