«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատում կվերցնի ավագանու մանդատը
««Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատում վերցնում է ավագանու մանդատը»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընտրություններում դաշինքի ընտրական ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե:
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:
