Վերահաշվարկի արդյունքում Վաղարշապատի ավագանու ընտրությունների մասնակից ուժերի քվեների փոփոխություն չի եղել

Վերահաշվարկի արդյունքում Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել:

Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Մեկ տեղամասում 2-ով պակասել են ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման կտրոնների և հետևաբար ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թվերը և անճշտությունների չափը, 3 տեղամասում ընդհանուր թվով 8-ով պակասել է անվավեր քվեաթերթիկների թիվը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե: 

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:

You may also like...