ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և այլ պաշտոնատար անձինք։

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և այլք։

Թբիլիսի կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահը նոյեմբերի 19-ին հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Հանդիպումից հետո երկու նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

You may also like...