Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ռուսաստանի տարածքում ATACMS հրթիռներով հարված հասցնելու մասին. DW
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ուկրաինական զորքերը «հաջողությամբ օգտագործել են» ամերիկյան ATACMS հրթիռային համակարգերը՝ Ռուսաստանում ռազմական թիրախներին «ճշգրիտ հարված հասցնելու» համար։
«Սա նշանակալի իրադարձություն է, որն ընդգծում է Ուկրաինայի անսասան հավատարմությունն իր ինքնիշխանությանը»,- հայտարարության մեջ նշել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Հարձակման թիրախը չի բացահայտվել։ Գլխավոր շտաբը միայն խոստացել է, որ «հեռահար զենքի, մասնավորապես ATACMS-ի կիրառումը կշարունակվի»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փորձ է արվել հրթիռային հարված հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին՝ հայտնել է «ՌԻԱ նովոստին»։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
