Սլովակիան նախատեսում է ԵՄ-ի դեմ դատարան դիմել՝ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու ծրագրերի պատճառով. Reuters
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ քննարկում է ԵՄ-ի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմի հետևանքով 2028 թվականից ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու ծրագրերի համար, հայտնում է Reuters-ը:
Սլովակիան և Հունգարիան խստորեն քննադատում են ԵՄ գործադիր իշխանության՝ ռուսական էներգակիրներից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրերը, քանի որ երկուսն էլ դեռևս մեծապես կախված են Մոսկվայի գազի և նավթի մատակարարումներից և վախենում են, որ ավելի թանկ այլընտրանքները կվնասեն իրենց տնտեսությունը:
Ֆիցոն, որը Եվրոպայի մեծ մասի հետ տարաձայնություններ ունի իր դիրքորոշումների պատճառով, չորեքշաբթի հայտարարել է, որ էկոնոմիկայի, արտաքին գործերի ու արդարադատության նախարարներին հանձնարարել է վերլուծել ԵՄ-ի դեմ հայց ներկայացնելու տարբերակները՝ Սլովակիա ռուսական գազի մատակարարումները դադարեցնելու համար:
Նա չի մանրամասնել, թե Սլովակիան ինչքան գումար կպահանջի ԵՄ-ից դատարանում և ինչ իրավական հիմքով:
ԵՄ էներգետիկայի նախարարներն անցյալ ամիս աջակցել են մինչև 2028 թվականի հունվարը ԵՄ-ում ռուսական նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու առաջարկին։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
