Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կամփոփի Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները

Թիվ 14 ԸԸՀ-ն նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ժամը 12։00-ին կամփոփի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։

Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն՝ տեղեկացնելով, որ նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, իսկ նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող սուբյեկտներն իրենց վկայականներով կարող են մասնակցել նիստին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե:

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:

You may also like...