Շիրակի մարզպետը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կմեկնի արձակուրդ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա
արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 24-28-ը ներառյալ:
2. Դավիթ Առուշանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը»,- ասված է որոշման մեջ:
