ՀՀ-ն կարևորում է ադամանդների թափանցիկ ու վստահելի հավաստագրման համակարգը. էկոնոմիկայի փոխնախարար
Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը` որպես ադամանդի արժեքային շղթայի բոլոր փուլերում ներգրավված երկիր՝ ներմուծումից մինչև մշակում և մանրածախ առևտուր, կարևորում է ուժեղ, հավաստի և թափանցիկ հավաստագրման համակարգի առկայությունը։
Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Էդգար Զաքարյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը «Կոնֆլիկտային ադամանդների» ընդլայնված սահմանման շուրջ քննարկումների ընթացքում՝ կարևորելով կոնսենսուսի ձևաչափը, որը Քիմբերլիի գործընթացի որոշումների կայացման հիմքն է։
Նիստում ընդգծվել է, որ ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ պետք է նպաստի Քիմբերլիի գործընթացի ամբողջականության, հուսալիության և տեխնիկական բնույթի պահպանմանը։
Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես կառուցողական, պատասխանատու և ներգրավված գործընկեր՝ պատրաստ համագործակցելու բոլոր մասնակիցների հետ՝ գործընթացի միասնականությունն ու արդյունավետությունը պահպանելու ուղղությամբ։

