Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով

Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Հայաստանը չի մասնակցի, սակայն այս երկրի ներկայացուցիչները կազմակերպիչներին տեղեկացրել են, որ դեմ չեն հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,- լրագրողներին ասել է նա:

You may also like...