Դավթաշենի կամրջից դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպվելու է հանդիպակաց երթևեկելի գոտով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու է Դավթաշենի կամրջի միջին նորոգման
աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով:

Շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չեն նախատեսվում:

You may also like...