ՏԿԵՆ պատվիրակությունը Վրաստանում ծանոթացել է Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինաշխատանքների ընթացքին

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ այցելել են և ծանոթացել Վրաստանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ 23 կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին։

586512623_1175045158145800_1674479013703209937_n.jpg (256 KB)587039462_1175045111479138_8328943830745294837_n.jpg (278 KB)

Ինչպես հայտնել է նախարարությունը, այս նախագծի շրջանակներում կառուցվում է երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, ինչպես նաև 5 կամուրջ և 5 թունել։

Նախագծի շրջանակներում կառուցվում է նաև բացառիկ կամարակապ կամուրջ, որը տարածաշրջանում ամենաբարձր կամուրջն է լինելու։

590480953_1175045038145812_3584537980223819697_n.jpg (637 KB)

Այնուհետև Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի և Տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ այցելել և ծանոթացել են Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածի շինարարությանը։

Այս ճանապարհը Հյուսիս-հարավ միջանցքի մաս է կազմում:

587201222_1175044938145822_2489274557328144712_n.jpg (117 KB)

Նախարարների, շինարարական կազմակերպությունների պատասխանատուների և հսկողություն իրականացնող թիմի գործընկերների հետ քննարկվել են ճանապարհների տեխնիկական մանրամասները, նախագծային լուծումները։

588296533_1175044881479161_977483662849778307_n.jpg (71 KB)588741392_1175044978145818_8963389632963250697_n.jpg (85 KB)

You may also like...