ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնեցրել են խաղաղության ծրագրի նախագիծը, սակայն այն դեռևս վերջնական չէ. Սթարմեր

ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնեցրել են խաղաղության ծրագրի նախագիծը, որի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Ժնևում, սակայն այն դեռևս վերջնական համաձայնագիր չէ:

Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

Նրա խոսքով՝ ծրագրի շուրջ աշխատանքը շարունակվում է, ու թեև վերջնական համաձայնության դեռ չի հաջողվել հասնել, կարևոր քայլեր են արվել այդ ուղղությամբ:

Վարչապետն ընդգծել է, որ լիարժեք խաղաղության հասնելու համար դեռ երկար և բարդ ճանապարհ կա անցնելու:

You may also like...