Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը քննարկել են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում ԵՄ-ի առավել ակտիվ ներգրավվածությանն առնչվող հարցեր
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում ԵՄ առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ հարցեր:
Մարթա Կոսը ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի կարևորությունը ԵՄ կապակցման օրակարգում:
Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:


