Ֆրանսիան ներդնում է 18-19 տարեկանների կամավոր զինվորական ծառայություն. BBC
Հինգշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 2026 թվականի ամռանից երկրում կներդրվի 18-19 տարեկան երիտասարդ տղամարդկանց և կանանց կամավոր զինվորական ծառայություն՝ գրում է BBC-ն:
Այն կլինի վճարովի և կտևի 10 ամիս:
Ազգային բյուջեի համար ծախսերը կկազմեն 2 միլիարդ եվրո (մոտավորապես 2,32 միլիարդ դոլար):
Նախագահը դա անվանել է «նշանակալի և անհրաժեշտ քայլ», որը նախատեսված է Ռուսաստանից աճող սպառնալիքին արձագանքելու համար։
Մակրոնը նախատեսել է 2026 թվականին հավաքագրել 3000 կամավոր և մինչև 2030 թվականը այդ թիվը հասցնել 10000-ի։
«Իմ նպատակն է մինչև 2036 թվականը այս թիվը հասցնել 50000 երիտասարդի՝ կախված նրանից, թե ինչպես են զարգանում սպառնալիքները»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
