Սրբուհի Գալյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել նախարարության ռազմավարական առաջնահերթությունները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, այդ թվում՝
  • Սահմանադրական բարեփոխումները.
  • ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը.
  • մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախատեսվող նախաձեռնությունները.
  • դատաիրավական բարեփոխումների ընթացքը.
  • քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեյցարիայի հետ համագործակցության խորացման հնարավորությունները:

You may also like...