Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է
Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը:
Քննարկումների արդյունքներով ժամը 14:30-ին (Երևանի ժամանակով) ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործըներության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթնաժողովին։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

