Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Վազգեն Մանուկյանի կնոջը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է ankakh.com-ին:

Այս մասին հայտնել է լրատվականը՝ հրապարակավ հերքելով իր՝ ավելի վաղ գրված հոդվածներից մեկում տեղ գտած տեղեկությունները՝ ընդունելով, որ դրանք եղել են զրպարտանք:

«09․12․2022թ․-ին www.ankakh.com կայքում հրապարակվել է հոդված՝ «Ալեն Սիմոնյանն ու Վահագն Խաչատուրյանը գնումներ են կատարում պետական միջոցներով» վերնագրով։

Հայտնում ենք, որ հրապարակված այդ հոդվածում արված արտահայտությունները զրպարտում են Ալեն Սիմոնյանին և չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է կայքի հրապարակման մեջ:

Վերոնշյալ հոդվածում մասնավորապես ասվում էր. «ՀՀ չորրորդ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հագուստ գնում են պետական միջոցներով:

Գնումները ձևակերպվում են որպես պետական գնում՝ ներկայացուցչական ծախսեր, սակայն Ալեն Սիմոնյանի և Վահագն Խաչատուրյանի անձնական օգտագործման զգեստապահարանն են համալրում:

Այստեղ հետաքրքիր է մեկ հանգամանք, թե որտեղից են այդ գնումները անում ՀՀ իշխանության կարկառուն դեմքերը»:

You may also like...