Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:

photo (2).jpg (289 KB)

Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի ակտիվացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

photo (3).jpg (345 KB)

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին:

photo (4).jpg (281 KB)

You may also like...