Հայտնի է ռուս-ամերիկյան բանակցությունների օրը
Ռուս-ամերիկյան շփումները տեղի կունենան դեկտեմբերի 2-ին՝ Մոսկվայում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Կրեմլը կցուցադրի Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման մեկնարկի կադրերը։
«Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջողությամբ և դրանք չի վարի մեգաֆոնի ռեժիմով»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է նա:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ բանակցություններին մասնակցած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը ու Ջարեդ Քուշները երկուշաբթի կմեկնեն Մոսկվա, իսկ երեքշաբթի կհանդիպեն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
